ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բյուրեղավանում քաղաքային նոր պուրակ և տարեցների ժամանցի կենտրոն է բացվել

Բյուրեղավանում քաղաքային նոր պուրակ և տարեցների ժամանցի կենտրոն է բացվել

Բյուրեղավան համայնքում ներկա եմ գտնվել նոր քաղաքային պուրակի և տարեցների ժամանցի կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, որը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի կողմից օծման արարողությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
 
«Բյուրեղավանում քաղաքային պուրակի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2017 թվականի վերջերից՝ համայնքի միջոցներով, ապա շարունակվել կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ:
 
 
Շուրջ 2800 քմ տարածք ընդգրկող համայնքային պուրակի տարածքում երկար տարիներ ինքնակամ շինություններ և կուտակվող աղբ է եղել, և միայն տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում արդյունավետ համագործակցությամբ է հնարավոր դարձել տարածքը մաքրել աղբից և փոխարենը կառուցել նոր հանրային, կանաչապատ այգի՝ համայնքի բնակիչների հանգստի և ժամանցի համար ստեղծված լավագույն պայմաններով:
 
Պուրակում կառուցվել է նաև տարեցների ժամանցի կենտրոն, ինչպես նաև հայկական չորս թագավորություններին նվիրված հուշաղբյուր։
 
 
Հպարտ եմ, որ մեր մարզում իրար հետևից բացվում են մանկապարտեզներ, մշակույթի տներ, ժամանցի կենտրոններ, որոնց միջոցով քայլ առ քայլ բարելավվում ու բարձրանում է մեր քաղաքացիների կյանքի որակը»,- գրել է Կոտայքի մարզպետը:

  • Կիսվել: