շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բյուրականի անտառպետությունում շուրջ 2000 հացենու շիվ տնկեցինք. Ռոմանոս Պետրոսյան

Բյուրականի անտառպետությունում շուրջ 2000 հացենու շիվ տնկեցինք. Ռոմանոս Պետրոսյան

Ապարանի անտառտնտեսության Բյուրականի անտառպետությունում շուրջ 2000 հացենու շիվ տնկեցինք ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցների և անտառապահների հետ միասին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
 
«Շնորհակալությունս եմ հայտնում մեր հրշեջ-փրկարարներին՝ բարեխիղճ աշխատանքի և արհեստավարժ ծառայության համար։
 
Անտառային հրդեհների դեմ տարվող համատեղ պայքարին զուգահեռ՝ այսօրվա ծառատունկը նաև խորհրդանշում է երկու գերատեսչությունների ընդհանուր ջանքի ու տեսլականի համատեղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: