ԲԸՏՄ-ն Վանաձորում թերություններ է արձանագրել՝ կապված դիմակի սխալ կրման հետ
Շաբաթ օրը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտարկել են, թե որքանով են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, տեղեկանում ենք հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
՛՛Խստացված ստուգայցի ընթացքում արհեստական լճերի, առողջարանային համալիրի հարակից տարածքներում արձանագրվել են որոշակի թերություններ՝ սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելու և դիմակը ոչ ճիշտ կրելու վերաբերյալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։


