երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԲԸՏՄ-ն 2023 թվականի հոկտեմբեր ամսին գործառույթների իրականացման ընթացքում արձանագրել է 168 դեպք

ԲԸՏՄ-ն 2023 թվականի հոկտեմբեր ամսին գործառույթների իրականացման ընթացքում արձանագրել է 168 դեպք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: ըստ այնմ՝  ԲԸՏՄ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 168 դեպք:

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝
ստացված 91 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 122 հաշվարկ՝ 45.652.370 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 18 որոշում, նշանակվել 1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝
ստացվել է 1 գրավոր տեղեկատվություն։
Հարուցվել է 1 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝

ստացված 21 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 26 հաշվարկ՝ 18.703.747 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 21 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 29 որոշում, նշանակվել 5.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 40 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ՝

ստացված 12 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ, ծավալը՝ 44 խմ։
Հարուցվել է 7 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով։
Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 14 դեպք։ Հարուցվել է 14 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Ստացված 2 գրության հիման վրա հարուցվել է 2 վարչական վարույթ։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել է 250.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանք։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 27 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝ 4.532.586 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 26 որոշում և նշանակվել 4.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝
• 4՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,
• 1՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտներով։

Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 1 և առանց լիցենզիայի առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավոր թափոնների գործածման 1 դեպք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 43 գործ (ընդհանուր՝ 4.111.050 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 11.564.465 ՀՀ դրամ գումար:

  • Կիսվել: