հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են

ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական աշխատանքները ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքի  վարչական շրջաններում։

Այսօր Տեսչական մարմնի մասնագետները կրկնակի ստուգայց են կատարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բուսաբանական այգի: Ընդհանուր դիտարկումները շարունակում են արձանագրել դրական արդյունքներ։ Այգու տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն գրանցվել, այցելուները կրել են դիմակներ, մարմնամարզությամբ զբաղվող քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ ԲԸՏՄ խստացված ստուգայցերը զուգակցվում են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգենիկ նորմերի պահպանման մասին իրազեկման և անհատական բացատրական աշխատանքներով։

  • Կիսվել: