երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԲԸՏՄ կասեցումների արդյունքում 2025-ի առաջին կիսամյակում խնայվել է տարեկան կտրվածքով 4,367,736 խմ քաղցրահամ ջուր

ԲԸՏՄ կասեցումների արդյունքում 2025-ի առաջին կիսամյակում խնայվել է տարեկան կտրվածքով 4,367,736 խմ քաղցրահամ ջուր

ԲԸՏՄ-ն հրապարակել է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում 2025 թվականի առաջին կիսամյակի վերահսկողության արդյունքները:

Արձանագրվել է՝

54 իրավախախտման դեպք, որից

Ձկնաբուծություն - 4

Ջրօգտագործող ընկերություններ, էլեկտրաէներգիայի արտադրություն - 14

ՏԻՄ գործունեություն և սպասարկում - 5

Արտադրություն - 17

Հանքարդյունաբերություն - 7

Այլ - 7

Կիրառվել է՝

36 վարչական տույժ

30,150,000 դրամ տուգանք

Հաշվարկվել է՝

253,574,874 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս

Կայացվել է

առանց ջրօգտագործման թույլտվության գործունեության կասեցման մասին 20 որոշում։

Կասեցումների արդյունքում

խնայվել է շուրջ 138,5 լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 4,367,736 խմ քաղցրահամ ջուր։

  • Կիսվել: