երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԲԸՏՄ ղեկավարն այցելել է Վեդու ջրամբար և FPWC-ի Ուրցաձորի կենդանիների ապաստարան

ԲԸՏՄ ղեկավարն այցելել է Վեդու ջրամբար և FPWC-ի Ուրցաձորի կենդանիների ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
 
Ջրային ռեսուրսների օգտագործման և արդյունավետ կառավարման նպատակով շրջայց է կատարել Վեդիի նորակառույց ջրամբարի տարածքում, տեղում ծանոթացել ջրամբարի լցվածության աստիճանին, ջրառի կետում հետևել ջրի պահպանման ու բաշխման աշխատանքների ընթացքին։
 
 
 
Հ․ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ տեղայնացված արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրամբարը կնպաստի գյուղատնտեսության ու կենսաբազմազանության զարգացմանը, կենսամակարդակի բարձրացմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
 
 
Մարզային այցի շրջանակներում ԲԸՏՄ ղեկավարը հետևել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կենդանիների ապաստարանում պահվող անազատությունից փրկված վայրի կենդանիների խնամքին և պահման պայմաններին։
 
 
 
Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովին ընդառաջ ձևավորված կոմիտեում քննարկվող առանց թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների հիմնալուծման նպատակով կարևորվել է հիմնադրամի հետ սերտ համագործակցությունը։

 

  • Կիսվել: