շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բուժաշխատողների հավաստագրման գործընթացն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. ԱՆ

Բուժաշխատողների հավաստագրման գործընթացն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը բուժաշխատողներին տեղեկացնում է, որ հավաստագրման գործընթացն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ բուժաշխատողների ռեգիստրում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա անձնական էջ:

«Այստեղ կարող եք էլեկտրոնային հայտ ներկայացնել (հավաստագրման կամ թեստավորման) մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև` հետևել գործընթացին: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 011300077 հեռախոսահամարով, կամ ժամը 14։00-17։00-ն այցելել ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ (հասցե՝ Կոմիտաս 49/4)»,- հայտնում են ԱՆ-ից։

  • Կիսվել: