երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բունդեսթագի պատգամավորը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա

Բունդեսթագի պատգամավորը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա

Գերմանա-հայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, կոչ է արել Դաշնային կառավարությանը մեծացնել դիվանագիտական ​​ճնշումն Ադրբեջանի կառավարության վրա։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գերմանա-հայկական ֆորումի պաշտոնական կայքը, արտաքին գործերի դաշնային նախարար Աննալենա Բերբոքին ուղղված իր նամակում Մանսմանը նկարագրել է տագնապալի հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը։

«Մենք դրամատիկ հաղորդումներ ու նկարներ ենք ստանում թերսնված հղի կանանց ու երեխաների մասին, հերթեր հացաբուլկեղենի և սննդի տաղավարների առջև: 120 հազար հայեր ենթարկվել են հումանիտար աղետի և շտապ միջազգային օգնության կարիք ունեն»,- ասել է Մանսմանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: