շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բուխարեստում բնակելի շենքում պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհեր և տուժшծներ

Բուխարեստում բնակելի շենքում պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհեր և տուժшծներ

Բուխարեստի բնակելի շենքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ ութը՝ ծանր վիճակում հոսպիտալացվել, հաղորդում է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների տեսչությունը։

Բուխարեստի 5-րդ թաղամասի ինը հարկանի շենքի մի քանի բնակարաններ վնասվել են, որոշները՝ ամբողջությամբ ավերվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել։

Գործարկվել է «կարմիր պլան»՝ փրկարարների և հրշեջների համար մոբիլիզացիայի ամենաբարձր մակարդակը, և բնակիչները տարհանվել են։

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, կասկածներ կան է գազի արտահոսքի մասին։

  • Կիսվել: