շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել. Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին

Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել. Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԵՊՀ-ից հեռացված դոցենտ Սահակ Մանուկյանի գործին՝ հայտարարելով, որ վերջինս բուհում ժամավաճառությամբ է զբաղվել։

Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը ստացել է դասախոսի վերաբերյալ բողոքը և այն ուղարկել է բուհ՝ ուսումնասիրության։ Նա նշել է, որ խնդիրը մեկ միջադեպի մասին չէ, այլ վերաբերում է շարունակական վարքագծին։ «Կրթությունը պետք է ապահովի գիտելիք և կարողություն։ Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել»,- նշել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ ուսանողները պետք է լինեն պահանջատեր և չհանդուրժեն վարքագիծ, որը չի համապատասխանում ուսումնական գործընթացին։ Նա նաև դատապարտել է ուսանողներին թիրախավորելու դեպքերը՝ ընդգծելով, որ նրանք իրավունք ունեն բարձրաձայնելու ակադեմիական միջավայրի խնդիրները։

  • Կիսվել: