ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուհերը մասնավորին վարձով տրամադրելը ևս տարբերակ է․ Վահրամ Դումանյան

Բուհերը մասնավորին վարձով տրամադրելը ևս տարբերակ է․ Վահրամ Դումանյան

Բուհերը Աշտարակ տեղափոխելուց հետո համալսարանների շենքերը կշարունակեն գործել՝ իրավիճակից կախված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Կան տարբեր տարբերակներ, քննարկվում է, որ շենքերը մնալու են բուհերի բալանսում։ Տարբերակների մեկն է՝ կապիտալի անձեռնմխելի հիմնադրամը, այսինքն բուհը կարող է կուտակել որոշակի գումարներ այդ հիմնադրամում, որոնք պետք է ծախսվեն միմիայն կրթական նպատակներով»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ քննարկվող տարբերակների մեջ մտնո՞ւմ է մասնավորին վարձով տալը, Դումանյանն ասաց՝ դա ևս տարբերակ է։

«Չկա վաճառքի որևէ ծրագիր, որևէ առևտրական ցանց, հյուրանոցային համալիր, երևակայական մտքեր, որ առաջանում են են մարդկանց մտքում, նման հարց չի քննարկվել»,- ասաց Դումանյանը։

  • Կիսվել: