շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՏԱՆ-ի աջակցությամբ ոլորտային 17 ընկերություններ Փարիզում կմասնակցեն VivaTech միջազգային ցուցահանդեսին

ԲՏԱՆ-ի աջակցությամբ ոլորտային 17 ընկերություններ Փարիզում կմասնակցեն VivaTech միջազգային ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ոլորտային 17 ընկերություններ հունիսի 15-18-ը կմասնակցեն Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություններ հանդես կգան «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ կմասնակցեն միջոցառմանը՝ հնարավորություն ունենալով գրավել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների ուշադրությունն ու հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել:

  • Կիսվել: