շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Տիցիանա Բոնապաչեին

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Տիցիանա Բոնապաչեին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և աղետների ռիսկի նվազեցման բաժնի տնօրեն Տիցիանա Բոնապաչեին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 8-9-ը Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու համակարգող կոմիտեի 7-րդ նիստի ընթացքն ու ակնկալվող արդյունքները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Տիցիանա Բոնապաչեին Կոմիտեի նիստի կազմակերպմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով միջազգային նման մակարդակի միջոցառումների կարևորությունը Հայաստանի համար:

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել է Հայաստանում իրականացվող թվայնացման գործընթացներին, ներկայացրել Հայաստանի թվայնացման 2021-2025 թթ. ռազմավարությունը:

Տիցիանա Բոնապաչեն շնորհակալություն է հայտնել նախարարին նիստի անցկացումը Երևանում նախաձեռնելու համար, նշել է, որ առաջին անգամ է, երբ Կոմիտեի նիստը տեղի է ունենում անդամ պետությունում: Տիցիանա Բոնապաչեն խոսել է թվային փոխակերպման գործընթացի կարևորության մասին՝ նշելով, որ դրա կարևոր նախապայմաններից է ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև արհեստական բանականության, թվային հմտությունների, թվային զարգացման, կապի և հաղորդակցության հարցերին: Այդ համատեքստում, նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասներն ու հիմնական էությունը:

  • Կիսվել: