ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդում է Լեզվի կոմիտեի փոխնախագահը, այսինքն ռեկտորի  նախկին ենթական. Ակոպով

Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդում է Լեզվի կոմիտեի փոխնախագահը, այսինքն ռեկտորի նախկին ենթական. Ակոպով

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը անընդհատ հայտարարում էր, որ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, քաղաքական դեմքերը չպետք է լինեն բուհերի խորհրդում, բայց այսօր իր կողմից հաստատված Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին համարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպովը:

«Խորհրդի ճնշող մեծամասնությունը վարչական պաշտոն զբաղեցնող անձինք են, զավեշտալի մարդիկ են, որոնք ոչ մի կապ չունեն Բրյուսովի համալսարանի հետ: Օրինակ, այդ կազմի մեջ է մտնում Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալը, այսինքն ռեկտոր Գյուրջինյանի  նախկին ենթական: Ամենազավեշտալին է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում է հայերենի մասնագետ, Մանկավարժականում աշխատող դոկտոր պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, որի մասին ընդամենը մի քանի օր փաստաբան Ռուբեն Մելիքյանի էջում կարող ենք կարդալ, թե որքանով է այդ մարդը մեղսակից Արմեն Գրիգորյանի ձերբակալման ու դատավճռին: Դա այն մարդն է, որ խախտելով ընթացակարգը, երկու օրվա մեջ կարծիք է տվել, որ իբր երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանը ազգային թշնամանք արտահայտող արտահայտություններ է արել»,-ասաց Ակոպովը:

Նրա խոսքով, իրենց կողմից ձեւավորված ուսանողական խորհուրդը հոգաբարձուների խորհրդում ընդգրկվելու համար տվել է դեկանի տեղակալի աղջկա անունը, այնտեղ է նաեւ ուսումնական բաժնի պետի բարեկամուհին. «Սա է մեր բուհական ինքնավարությունը»:

  • Կիսվել: