ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բրազիլիայից և Ուկրաինայից արգելվել է ներմուծել ավելի քան 160 000 կգ թռչնամիս և խոզի միս

Բրազիլիայից և Ուկրաինայից արգելվել է ներմուծել ավելի քան 160 000 կգ թռչնամիս և խոզի միս

Հոկտեմբերի 25-29-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․
 
Ուկրաինայից թռչնամիս՝ 87458 կգ, խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,
 
Բրազիլիայից թռչնամիս՝ 51000 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով,
 
Բրազիլիայից խոզի միս՝ 25564 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Փաստաթղթային անհամապատասխանություն արգելվել է ներմուծել․
 
Դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։
 
Возможно, это изображение текст

 

  • Կիսվել: