երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բքի պատճառով երկկողմանի փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը

Բքի պատճառով երկկողմանի փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը

Փետրվարի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի պաճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանա կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։
 
Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: