ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բորենիանման շների ազատավանդակում 6 փոքրիկ ձագուկ է հայտնվել. Երևանի կենդանաբանական այգի

Բորենիանման շների ազատավանդակում 6 փոքրիկ ձագուկ է հայտնվել. Երևանի կենդանաբանական այգի

Այսուհետև բորենիանման շների ազատավանդակում կարող եք տեսնել ոչ միայն 3 հասուն առանձնյակ, այլև՝ 6 փոքրիկ ձագուկ: Այս մասին հայտնում են Երևանի Կենդանաբանական այգուց:

Հաղորդագրության մեջ ասված է, որ փոքրիկ բնակիչները դեռ զգուշավոր են և ոչ միշտ են երևում, բայց համբերատար այցելուները անպայման կտեսնեն նրանց խաղը, վազքն ու հետաքրքրասեր բնավորությունը

«Սա կարևոր ու խորհրդանշական իրադարձություն է Երևանի կենդանաբանական այգու համար, քանի որ նման կենդանիների բարեհաջող բազմացումը վկայում է կենդանիների նկատմամբ ապահովված բարձր խնամքի և մասնագիտական մոտեցման մասին»,-ասված է Երևանի Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: