ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բոլորս կհիշենք նրան որպես մեղմ մի էակ, որը ներսում առյուծն էր․ Սերժ Թանկյանը՝ Հրանտ Դինքի մասին

Բոլորս կհիշենք նրան որպես մեղմ մի էակ, որը ներսում առյուծն էր․ Սերժ Թանկյանը՝ Հրանտ Դինքի մասին

System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկանն իր Instagram-ում լուսանկարէ  հրապարակել, որում պատկերված է Հրանտ Դինքի հետ։ Հրապարակմանը կից Թանկյանը կիսվել է իրենց հանդիպման հիշողություններով, Դինքի ճշմարիտ ուղերձների հետեւանքներով։ Նա գրել է․

«14 տարի առաջ այս օրը, հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության շենքի առջեւ։ Չնայած մարդասպանը դատապարտվել եւ բանտարկվել է, գաղտնի պատվիրատուները կառավարությունում դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել: Հրանտը վտանգավոր էր Թուրքիայի ինստիտուցիայի համար, քանի որ նա չէր վախենում ասել իշխանության ճշմարտությունը՝ միաժամանակ օգտագործելով խաղաղության եւ հաշտեցման ուղերձներ։

Տարիներ շարունակ նրան խոշտանգել են դատարաններում եւ բանտարկել նրա խոսքերի համար։ Նա իսկական հումանիստ ու առաջատար ձայն էր Թուրքիայում իրական ժողովրդավարացման անհրաժեշտության հարցում։ Ես նրա հետ ծանոթացա «Ծղրիդներ» ֆիլմի պրեմիերային, որում երկուսս էլ նկարահանվում էինք։ Նա գովեց ինձ այն բանի համար, որ ես իշխանությունների հասցեին ասում եմ ճշմարտությունը եւ հիշում եմ, թե ինչպես ասացի նրան, որ դա հեշտ է, երբ ոչ ոք քեզ բանտ չի նստեցնում կամ չի սպառնում՝ ակնարկելով նրա իրական հերոսական ակտիվությունը ։

Ես Նոր Զելանդիայում էի, երբ նրան գնդակահարեցին։ Ես եղել եմ մարզադահլիճում էի։ Ես վեր թռա, երբ լուրերով տեսա նրա սպանության մասին լուրը եւ լաց եղա։ Հրանտի տեսլականը մի օր իրականություն կդառնա, երբ իրական ժողովրդավարությունը գա Թուրքիա ու խթան կհանդիսանա հայերի հետ իրական հաշտեցման համար՝ պատմության, Ցեղասպանության արդար վերանայման համատեքստում եւ այլն: Այսօր մենք բոլորս կհիշենք նրան որպես մեղմ մի էակ, որը ներսում առյուծն էր»:

  • Կիսվել: