կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրության վավերագիրը ի պահ է հանձնվել ԵԽ գլխավոր քարտուղարին

«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրության վավերագիրը ի պահ է հանձնվել ԵԽ գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը։

Արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի և գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ փոխգործակցությանը և տարածաշրջանային խնդիրներին։

  • Կիսվել: