շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բոլնիսիի շրջանի Մուշևանի գյուղում հանվել է կարանտինային ռեժիմը

Բոլնիսիի շրջանի Մուշևանի գյուղում հանվել է կարանտինային ռեժիմը

Բոլնիսիի շրջանի Մուշևանի գյուղում փոխվել է կարանտինային ռեժիմի վերացման ամսաթիվը, և գյուղը հուլիսի 6-ի փոխարեն բացվել է այսօրվանից, գրում է aliq.ge-ն:

Ըստ Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլիի՝ Մուշևան գյուղը միակ բնակավայրն էր տարածաշրջանում, որտեղ դեռ գործում էր խիստ կարանտինային ռեժիմը:

«Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածման մասշտաբները ամենամեծն էին Քվեմո Քարթլիում: Դժբախտաբար, 290 դեպք է հաստատվել այստեղ: Մինչ օրս առողջացել է 282 մարդ, 4-ը շարունակում են բուժվել բուժհաստատությունում, ցավոք, 4 տարեց մարդ մահացել է: Մինչ այժմ Բոլնիսիի շրջանի Մուշևան գյուղը գտնվում էր կարանտինային խիստ ռեժիմում:

Լավ լուրն այն է, որ գյուղում, որտեղ եղել են 81 հաստատված դեպքեր, այսօր բոլոր հիվանդները լիովին առողջացած են, և բնակավայրի սահմանափակումները հանվում են : Քվեմո Քարթլիում այսօր արդեն սահմանափակումներ չունենք, բայց դա չի նշանակում, որ  չպետք է հոգ տանենք մեր առողջության մասին. պետք է հետևենք առաջարկություններին և պահպանենք այս կայունությունը», — ասելէ Շոթա Ռեխվիաշվիլին:

Հիշեցնենք, որ Բոլնիսիի շրջանի Մուշևանի գյուղում խիստ կարանտինային ռեժիմը գործում էր ապրիլի 25-ից:

  • Կիսվել: