չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բողոքի ակցիայի ժամանակ վարչապետի օգնականի և զոհված կապիտանի դստեր միջև միջադեպ գրանցվեց

Բողոքի ակցիայի ժամանակ վարչապետի օգնականի և զոհված կապիտանի դստեր միջև միջադեպ գրանցվեց

Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների հարազատների եւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հանդիպման ժամանակ միջադեպ գրանցվեց:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, վրդովվեց վարչապետի օգնականի պատասխաններից.

Նա լացակումած ասա. ՛՛Ես քո երեխու թաղմանը այ սենց բեմ ես սարքելու, ուրախանամ, այ կտեսնես, ոնց դու իմ հորն ինձնից տարար, դավաճան, մեռնելու եք, վառվելու եք՛՛:

՛՛Իմ երեխան 2.5 տարեկան աղջիկ է, ինչու՞ եք անիծում երեխայիս՛՛,-նշեց վարչապետի օգնականը:

՛՛Բա ես էլ իմ հոր երեխան էի, ինչի՞ սպանեցիր հորս՛՛,-պատասխանեց աղջիկը:

Հարցին՝ ով է սպանել, ասաց՝ ՛՛դու՛ ես սպանել՛՛:

Հիշեցնենք, որ այսօր զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով չեղարկել Անկախության օրվա առթիվ նախատեսված միջոցառումը: Նրանց հետ հանդիպել էր վարչապետի օգնական Նաիրի սարգսյանը, վստահեցրել, որ միջոցառումը շոու չի լինելու, որ այն դուր կգա նաև հենց բողոքի ակցիայի մասնակիցներին, առաջարկել էր նրանց գնալ կառավարության շենք, ներսում քննարկել հարցը, բայց նրանք չէին համաձայնվել՝ պատճառաբանելով, որ , միևնույն է, միջոցառումն անարգանքի նշան է զոհվածների հանդեպ: 

 

  • Կիսվել: