ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բողոքի ակցիայի 37 մասնակից բերվել է ոստիկանության բաժիններ

Բողոքի ակցիայի 37 մասնակից բերվել է ոստիկանության բաժիններ

Երևանի փողոցներում բողոքի ակցիայի մասնակիցներից 37 անձ բերվել է ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
 
Նրանք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
 

Այսօր Երևանի տարբեր փողոցներում ևս շարունակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները:

  • Կիսվել: