շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության դիմաց․ Հայտարարություն

Բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության դիմաց․ Հայտարարություն

Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, որի մասնակիցները Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչներն են։ Այս մասին ասված է Արագած համայնքի բնակիչների լիազոր ներկայացուցչի հայտարարությունում։

Ակցիայի գլխավոր նպատակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անմիջական տեղեկացնել, թե ինչպես արդեն 2 տարի ծածկադմփոց է իրականացվում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի գործունեության դադարեցման արդարացի պահանջի շուրջ։

Ձեռք բերված փաստական տվյալները հիմք են տալիս պնդելու, որ նշված ՀԷԿ-երի հետ կապված՝ 2018թ. ՀՀ Վարչապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում կատարված ուսումնասիրությունները հաստատել են, որ այդ փոքր ՀԷԿ-երի շահագործումն անթույլատրելի է, ինչի մասին տարածքի բնակիչները չեն տեղեկացվել։

 

 

  • Կիսվել: