երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Բողոքի ակցիա իրականացնողները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ նամակներ են հանձնել. միջազգային հանրությունից գործուն քայլեր են ակնկալում

Բողոքի ակցիա իրականացնողները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ նամակներ են հանձնել. միջազգային հանրությունից գործուն քայլեր են ակնկալում

Այսօր արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվել Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման կապակցությամբ։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ նամակներ են հանձնել՝ ակնկալելով միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի հակաօրինական վարքագծին:

Երիտասարդները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի` հումանիտար աղետը կանխելու համար:

 

  • Կիսվել: