երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:

«Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected], էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։

Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գծի հեռախոսահամարին՝ 119:

  • Կիսվել: