ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 71 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 71 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2023 թվականի փետրվարի 27-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հայտարարություն։

«Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 39 դեպքով հաշվարկվել է 23.676.644 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 2.383.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 38 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 23.347.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված  5 դեպքով հաշվարկվել է 2.383.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 24.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 305.044 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է  550.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է  500.000 դրամի չափով վարչական տուգանք։

ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝  692.306 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 891.000 դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 18 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 880.000 ՀՀ դրամի չափով, նաև 1-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 765.000 ՀՀ դրամի չափով»,- ասված է հայտարարության մեջ։ 

  • Կիսվել: