շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքում ակցիա իրականացնող բնակիչների հետ հանդիպման եկավ մարզպետ Կարեն Սարգսյանը

Գեղարքունիքում ակցիա իրականացնող բնակիչների հետ հանդիպման եկավ մարզպետ Կարեն Սարգսյանը

Գեղարքունիքի մարզում  Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ բնակիչները ծանուցվել են այդ մասին.«Օրենքը մշակվել ու ուժ է ստացել 2016 թվականին։ Այդ ժամանակ որոշվել է, որ արդեն 2024 թվականից կգործի օրենքը։ Ես այս հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի մոտ։ Արդեն 15 օր է՝ քննարկումներ են տարվում, որպեսզի հասկանան, թե ինչ լուծումներ պետք է տրվեն հարցին։ Եկեք իրար հետ սպասենք, մինչև քննարկումներն ավարտվեն»։

Բնակիչներից մեկը հետաքրքրվեց.«Եթե օրենքը հաստատվի, գործի, մեր վիճակը ո՞նց ա լինելու»։

 «Եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Այս պահին որևէ մեկի նկատմամբ որևէ վարչարարություն չի իրականացվելու»,-պատասխանեց մարզպետը։

  • Կիսվել: