չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը այլևս չպետք է շարունակվի. Տիգրան Ավինյան

Բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը այլևս չպետք է շարունակվի. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել բնակելի շենքերի մոտ բենզալցակայանների գործունեության անթույլատրելիությանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Երևանում բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը այլևս չպետք է շարունակվի. «Դա նախ և առաջ վտանգավոր է, և բացի այդ՝ հազար ու մի տեսակի խնդիրներ է առաջացնում։ Հետևաբար, այս աշխատանքները մենք հետևողականորեն պետք է շարունակենք»,- ասել է նա։

Հայտի դարձավ նաև, որ առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան:

  • Կիսվել: