երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց մեկ տարով

Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց մեկ տարով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետի մեկ տարով երկարաձգել  (մինչև 2025թ. հուլիսի 1-ը)։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ից, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել Ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է Ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։Բացի այդ, Ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։

Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։

Ծրագրի երկարաձգմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերում կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսված միջոցներն ավելացնել շուրջ 2000 նոր շահառուի համամասնությամբ։ Այդ նպատակով անհրաժեշտ կլինի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում իրականացնել համապատասխան վերաբաշխում՝ Ծրագրին հատկացնելով հավելյալ շուրջ 200 մլն դրամ, իսկ 2025թվականի և հետագա տարիների համար հավելյալ անհրաժեշտ կլինի շուրջ 400 մլն դրամ։

  • Կիսվել: