երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բնակարանային գողություն Այնթապ գյուղում․ Մասիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Բնակարանային գողություն Այնթապ գյուղում․ Մասիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղում բնակվող 18 և 20 տարեկան երկու երիտասարդ համագյուղացու տնից գողություն են արել։

Քրեական հետախույզները ճշտեցին՝ խոսքը որ տան մասին է: Պարզվեց, որ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հանցամիտները գողացել էին միջսենյակային 4 դուռ:

Ավելի ուշ քրեական հետախույզները պարզեցին նաև, թե նրանք Այնթապ գյուղի բնակիչներից ում են վաճառել գողոնը: Անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն։

 

  • Կիսվել: