կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
BMW-ն Նորագավիթում բախվել է ծառին. վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

BMW-ն Նորագավիթում բախվել է ծառին. վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ 1-ին փողոցում՝ «Արարատ» առևտրի կենտրոնի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: