շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր. Փաստորեն, եկար». Արսեն Թորոսյանը՝ կամավորականին

«Բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր. Փաստորեն, եկար». Արսեն Թորոսյանը՝ կամավորականին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետի վարորդի զրույցից.

«- Էս մեր պետ. նախարարն ա:

- Կարևոր չի։
- Էս էլ Հայաստանի փոխվարչապետն ա։
- Քո գործն էլ կարևոր չի։
- Տարածքային կառավարման նախարարն ա։
- Չէ, կարևոր չի։
- Ո՞նց կարևոր չի, Սիսիանում ասֆալտի կարիք չկա։
- Ասֆալտն ի՞նչ եմ անում, տանկս գրունտովկա էլ ա լավ գնում։ Բա քո անունն ինչ ա՞։
- Սարո ա անունս։
- Քո գործն ինչ ա՞։
- Վարորդն եմ փոխվարչապետի։
- Այ քո գործը կարևոր ա։
Թեքվում ա դեպի Թորոսյանը.
- Իսկ դու ինձ «օտկազ» արեցիր Գորիսում։
- Ի՞նչ եմ քեզ «օտկազ» արել։
- «Օտկազ» ես արել էլի։
- Հաաա, հիշեցի, բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր։ Փաստորեն, եկար»։

  • Կիսվել: