երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բիչախչյանը տոներից առաջ ճամփորդողներին խորհուրդ է տալիս կարգավորել փաստաթղթերը

Բիչախչյանը տոներից առաջ ճամփորդողներին խորհուրդ է տալիս կարգավորել փաստաթղթերը

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ  զգուշացնում է  ճամփորդել ցանկացողներին՝  նախապես կարգավորել փաստաթղթերը: 

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի քաղաքացիներ,

Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից):

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարյա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն:

Բացի այդ, անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամիսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր»:
 

  • Կիսվել: