ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ԲՀԿ-ական պատգամավորը չի արդարացնում «մետրոյի աղջկան», բայց...

ԲՀԿ-ական պատգամավորը չի արդարացնում «մետրոյի աղջկան», բայց...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «մետրոյի աղջկան» և գրել, որ բնավ չի ցանկանում արդարացնել նրան:

«Մետրոյի աղջիկը» վերտառությամբ իր գրառման մեջ Պետրոսյանը նշել է. «Ես բնավ չեմ ցանկանում արդարացնել երեկվա միջադեպի գլխավոր դրեակատարուհու արարքը, գուցե հենց նաև այն պատճառով, որ այն արդարացման կարիք չունի...

Բայց այդ աղջկան հայհոյողները հո չ՞են մոռացել, որ, <<հեղափոխության>> տենդից արբած, իրենք և իրենց նմանները Հայաստանի եռագույնը փռում էին ավտոների կապոտներին ու վրան գարեջուր խմում ու բլոտ խաղում:
Ինչի՞... պետության խորհրդանիշներն անարգելը կարելի ա՞...

Մենք օր առաջ անհատապաշտ հասարակությունից պետք է դառնանք գաղափարապաշտ հասարակություն... Թե չէ մեզ լավ բան չի սպասվում...
Հա, կամ էլ՝ <<Աչքը տեսնելով ա սովորում>>...»:

  • Կիսվել: