ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Best Life-ը որոշել է ռեանիմոբիլները հատկացնել շտապ օգնության կայանին

Best Life-ը որոշել է ռեանիմոբիլները հատկացնել շտապ օգնության կայանին

Երևանի շտապ օգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ պայմանավորվածության արդյունքում որոշում է կայացվվել  նորագույն սարքավորումներով հագեցած Best Life ԲԿ-ի ռեանիմոբիլները տամադրել  շտապ օգնության կայանին։ Այս  մասին հայտնում են Best Life ԲԿ-ից։ Հայտարարության մեջ ասվում է․

«Հաշվի առնելով պատերազմական վիճակը և շտապ օգնության գերծանրաբեռնվածությունը, Best Life հայ- ճապոնական բժշկական կենտրոնը, Երևանի շտապ օգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ պայմանավորվածության արդյունքում որոշում է կայացրել տրամադրել Best Life ԲԿ-ի գերժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցած ռեանիմոբիլները՝ շտապ օգնության կայանին:

Այս ժամանակահատվածում 1-03 համարով սրտային և վերակենդանացման կանչերին կարձագանքեն նաև մեր մեքենաները, քաղաքացիներին ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն»։

 

  • Կիսվել: