շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բեռնատարը «Սարավան-Զանգեր» հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել փոսում

Բեռնատարը «Սարավան-Զանգեր» հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել փոսում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի:

 

  • Կիսվել: