չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր․ այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով

Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր․ այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է լուսանկարները Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ճանապարհից՝ մինչ հիմնանորոգումը և հիմնանորոգումից հետո։

««ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով բարեկարգել է ճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Այս ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր և այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով»,- հայտնում են հիմնադրամից։

  • Կիսվել: