Բերման ենթարկվելիս ցուցարար է վիրավորվել
Երեւանի Հանրապետության հրապարակում ոստիկանների կողմից ցուցարարներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դեմքն ամբողջովին արյունոտ էր, քթից արյուն էր հոսում:
Ոստիկանները բերման էին ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվողների թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրան տեղափոխեցին Ոստիկանության Էրեբունու բաժին։
Նշենք, որ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց:
Նշենք նաև, որ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել 17 քաղաքացի: