երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ծեծի ենթարկված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով տոնածառ՝ Վրաստանում

Ծեծի ենթարկված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով տոնածառ՝ Վրաստանում

Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերի տասնմեկերորդ օրվա մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ դրված տոնածառին փակցրել են ցույցերի ճնշման ժամանակ վիրավորված ակտիվիստների և լրագրողների լուսանկարները։

Թբիլիսիի քաղաքապետարանի պատվերով կեսօրից հետո ցուցարարների հավաքի վայրում տեղադրվել է Ամանորի ծառի հիմնակմախքը։ Սակայն ցուցարարները թույլ չեն տվել քաղաքային ծառայություններին ամբողջությամբ հավաքել տոնածառը, և արհեստական ​​ճյուղերով զարդարված հիմնակմախքի վրա հայտնվել են ոստիկանների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստների ու լրագրողների լուսանկարները:

Ոստիկանները սկզբում շրջափակել են տոնածառի հիմնակմախքը, բայց ավելի ուշ հեռացել են, և այն նորից անցել է ցուցարարների հսկողությանը։ Բացի լուսանկարներից, դրա վրա հայտնվել են Վրաստանի, Եվրամիության, Ուկրաինայի և ԱՄՆ դրոշները, տոնածառի դիմաց այրվել է ցուցարարների ցրումը վերահսկող հատուկ նշանակության վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի խրտվիլակը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ տոնածառն այդպես չի մնա, այլ պատշաճ տեսքի կբերվի:

  • Կիսվել: