Բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի ԲՀԿ պատասխանատուներին, առգրավվել երեխաների հեռախոսները․ Արման Աբովյան (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը շարունակվում է։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ այս պահին իրենց աջակիցներին են բերման ենթարկում Գեղարքունիքի մարզում, խուզարկություններ են անում և երեխաների հեռախոսներն են առգրավվում։
Նա նշեց, որ մեծ ապատեղեկատվություն է տարածվում և կոչ արեց չհավատալ տարածվող լուրերին։



