Բերման է ենթարկվել 11 քաղաքացի. նրանցից երկուսը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով. ոստիկանություն
Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
Նշվեց, որ եւս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։


