կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին ճանապարհ փակած փարաքարցիներին. ճանապարհը բացվեց

Բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին ճանապարհ փակած փարաքարցիներին. ճանապարհը բացվեց

Կարմիր եւ սեւ բերետավորները Զվարթնոց տանող ճանապարհը փակած Փարաքար համայնքի բնակիչներին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին եւ նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Այստեղ են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս ոստիկաններին խնդրել էր թույլ տալ, որ Վոլոդյա Գրիգորյանը մտնի համայնքապետարանի շենք, քանի որ նա նաեւ ավագանու անդամ է:

 

  • Կիսվել: