ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր․ զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր․ զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի և մենք թույլ չենք տալու, որ այն մասնատես, վաճառես և ապրես։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհված զինծառայողի մայր Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զոհվածների մասին արված վերջին հայտարարությանը:

«Ամեն անգամ այր ու կին (Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը - խմբ․) անդրադառնում եք զոհված տղաներին։ Նախ հայտնի խոսք կա․ ասում են՝ բերանդ մյուռոնով ողողիր, նոր մեր տղաների անունը տուր։ Այս տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության, որ 120 հազար ժողովուրդ սովամա՞հ է լինում։ Մեզ քո խաղաղությունը պետք չէ, մենք խաղաղություն չենք մուրում։ Այսօր քո սահմանից մարդ են գողանում, ո՞ր խաղաղության համար են մեր տղաները զոհվել: Մեր որդիները զոհվել են հանուն հայրենիքի, եւ մենք չենք թողնելու, որ դու մասնատես, ծախես  հաւյրենիքն ու ապրես»,-ասաց նա:

Զոհվածի ծնող Աշոտ Զաքարյանին զայրացրել է Փաշինյանի այն արտահայտությունը, թե տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության. «Ո՞ր խաղաղության, այն խաղաղությանը, որն այսօր պարտադրում է Ալի՞ևը։ Չէ, մեր տղերքը դրա համար չեն զոհվել, զոհվել են հանուն հայրենիքի եւ հանուն այն հոի, որ էսօր ուզում է ծախել: Մեր տղերքը հանուն իր պատեկարացրած խաղաղության չեն զոհվել»,-ընդգծեց նա:

Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն էլ խոսքն ուղղեց Փաշինյանին և հայտարարեց․ «Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ։ Փաշինյանը սրիկայաբար հայտարարեց, որ մենք հայրենիք չունենք, և մեր տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության, այսինքն՝ հայրենիք չունենք։ Քո լակոտներին տանեիր, ինչի՞ մեր տղաներին տարար և սպանեցիր հանուն ապագա խաղաղության, մեզ ապագա խաղաղություն պետք չէ առանց հայրենիքի։ Առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն»։

Հիշեցնենք, որ Euronews-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե շատ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց զավակը զոհվել է հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր նպատակը խաղաղությունն է։

  • Կիսվել: