երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բեր իմ էրեխուն, եթե պարզվի՝ սխալ է, դատեք. անհետ կորածի հարազատ

Բեր իմ էրեխուն, եթե պարզվի՝ սխալ է, դատեք. անհետ կորածի հարազատ

Գերիների, անհետ կորածների հարազատները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունը արտահայտելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների առնչությամբ:

Լրագրողների հետ զրույցում գերինեի հարազատները նշում են, որ այսքան տարի պահելժմեծացրել են երեխաներին, տվել բանակին, ու հիմա արդեն որքան ժամանակ է՝ նրանցից լուր չունեն:

Նրանք պնդում են՝ թող վերադարձնեն իրենց երեխաներին, և եթե պարզվի, որ իրենք փախել են, թող դատեն, այլապես թող հայտարարություններ չանեն:

՛՛Հարց չկա՝ բերեք երեխեքին, գործը քննեք, տես՝ եթե էդ երեխեն իրոք դասալիք ա, զենքն ինքնակապ քցել, վախեցել, փախել ու հանձնվել ա, դատի: Բայց եթե պարզվի, որ էդ երեխեն իր կամքով չի գերի ընկել, այլ տարել, քցել են գերի, սարքել են՝ ամենագեղարվեստական ձեւով սարքել եւ երեխեքին պլեն են ուղարկել, որ էսօր իրենց մութ ու կեղտոտ գործերն անեն գերիների հաշվին: Բեր իմ երեխուն, պարզվի՝ սխալ ա արել, հարց չկա՝ դատի, ոչ թե տարիուկես քթիցս բռնած էս դռնից էն դուռ տանես ու բերես, հետո էլ ասես՝ գերի չունե՞մ, էդ 300 հոգին ասեղ էի՞ն, որ կորան՛՛,-լրագրողնեի հետ զրուցյում ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Սիմոնյանն ասում է, ո գերիներն իր համար արդեն չկան:

Նշենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

  • Կիսվել: