ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից խողովակներ են գողացել (տեսանյութ)

Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից խողովակներ են գողացել (տեսանյութ)

Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ:

Նույն օրը ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված համայնքապետը հայտնել է, որ գողացել են հինգ հատ հինգ մետր երկարության ցինկապատ խողովակներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բաժին է հրավիրվել Ազատան գյուղի 30-ամյա մի բնակիչ եւ տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլի 15-ին նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավվել է: Վնասի չափը պարզվում է:

 

  • Կիսվել: