հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԲԴԽ նախագահի կինը կրկին հրավիրվել է ՀՔԾ. նա վկայի կարգավիճակ ունի

ԲԴԽ նախագահի կինը կրկին հրավիրվել է ՀՔԾ. նա վկայի կարգավիճակ ունի

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Ռուբեն Վարդազարյանը։

Վարդազարյանը չցանկացավ նշել, թե ինչ քրեական գործով է իր կինը հրավիրվում Հատուկ քննչական ծառայություն։ Նա միայն ասել է, որ իր կինն ունի վկայի կարգավիճակ։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից չեն մեկնաբանել, թե ինչ քրեական գործով է ԲԴԽ նախագահի կինը հրավիրվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հայտնել էր, որ իր կնոջը ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության:

  • Կիսվել: