ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բազումի լեռնաշղթայի գագաթին բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ

Բազումի լեռնաշղթայի գագաթին բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։29-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։47-ին։ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվել է խոտածածկույթ։

  • Կիսվել: