ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հեռախոսը նշում է, որ «վատ» sms է, զգուշացեք, կրկին կեղծ նամակներ են տարածվում

Հեռախոսը նշում է, որ «վատ» sms է, զգուշացեք, կրկին կեղծ նամակներ են տարածվում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մինհատ էլ դասերը կրկնենք.

1. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում։ Սա Նյուտոնի 5 օրենքն է

2. Հեռախոսը ինքը նշում ա, որ տուտուզային սմս-ա։ Հեռախոսի արժի մեկ-մեկ լսել

3. Հղումը Հայփոստի կայուն չէ

4. Եթե չգիտեք, որն է իրական Հայփոստի հասցեն, հրամմմեցեեեք Գուգլ։

5. Եվ հա, սա Հայփոստից չէ

6. Հայփոստ, ինձ գործի ընդունեք։ Ավագ մունետիկ»։

 

  • Կիսվել: