երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բավրա-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Բավրա-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։02-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զույգաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1961 թ.) և Volkswagen (վարորդ՝ Տ. Պ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր սահելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ն (ծնված 1999 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել VAZ  մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին և մյուս ուղևոր Ց. Ա.-ին (ծնված 1963 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

  • Կիսվել: